ArmLur.am-ը գրում է.

Այսուհետ Թերթ.am-ն ու «107 ֆմ ռադիոն» կվերսկսեն իրենց գործունեությունը  Արամ Անտինյանի և Լիկա Թումանյանի տնօրինությամբ և կաշխատեն իրարից անկախ և անջատ «Քառյակ մեդիայից»: «Քառյակ մեդիայի» գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը հայտնել է, որ առաջարկ է ներկայացրել «Քառյակ մեդիայի» սեփականատերերին՝ ստանձնելու Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը, և հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել «Քառյակ մեդիայի» սեփականատերերի հետ:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ «Քառյակ մեդիան» դադարեցնում իր գործունեությունը: «Քառյակ մեդիա»-ն ներառում էր «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը եւ «Արմնյուզ FM» ռադիոն, դադարեցնում է գործունեությունը։ «Քառյակ մեդիայի» չորս հիմնադիրներն են եղել Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել