Armsport.am-ը գրում է.

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը  2021 թվականի հունիսի 12-ից հետո մասնակցել է առաջին պաշտոնական հանդիպմանը:

Էրիկսենը, ով հունվարին պայմանագիր կնքեց «Բրենթֆորդի» հետ, իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայի 27-րդ հանդիպման «Նյուքասլի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով խաղի 52 րոպեին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում ստիպված էր եղել լքել Ինտերը, քանի որ Ա Սերիայի կանոնակարգն արգելում է խաղերին մասնակցել այն խաղացողներին, ովքեր ունեն սրտի դեֆիբրիլյատոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել