Hraparak.am-ը գրում է․

Ուկրաինայի Ազգային բանկն արգելել է ռուսական ռուբլով գործառնությունների իրականացումը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության իրականացման ֆոնին։ Ուկրաինայի Ազգային բանկի որոշման մեջ նշվում է, որ արգելվում են ցանկացած գործառնությունները, որոնք իրականացվում են ռուսական ռուբլով կամ էլ բելառուսական ռուբլով։ Ուկրաինական բանկերը չեն կարող նաեւ իրականացնել գործառնություններ այն դեպքում, երբ գործարքների մասնակից են Ռուսաստանի կամ Բելառուսի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել