Armeniasputnik.am-ը գրում է․

Ռոսավիացիայում նշել են, որ միայն փետրվարի 25–ին բրիտանական ավիաընկերությունները Ռուսաստանի օդային տարածքում պետք է կատարեն 70 տարանցիկ չվերթ, ինչպես նաև երկու չվերթ Լոնդոն-Մոսկվա երթուղով:

Ռոսավիացիան բրիտանական իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային հաղորդակցության մասին համաձայնագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին ՝ զգուշացնելով, որ «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը կարող է հայելային միջոցներ կիրառել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեկ` փետրվարի 24–ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության պատճառով Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտի» գործունեությունը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում ռուսական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել