Armsport.am-ը գրում է.

Էմանուել Պետիտը Կիլիան Մբապեին համարում է Լիոնել Մեսսիի իրավահաջորդը։

«Իսկական տխրություն եմ զգում, երբ նայում եմ Մեսսիին խաղադաշտում։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա հաջողության հասնի, բռնի մեր ձեռքը և պատմի, թե ինչպես է դա արել «Բարսելոնայում»: Չեմ ցանկանում համեմատել Մեսսիին ու Մբապեին. սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես ենք լինում մի թագավորի «մահվանը» և մեկ այլ թագավորի վերելքին:

Ես գիտեմ, որ այս տղան չափազանց մեծ էգո ունի, բայց ինչ-որ պահի նա պետք է հասկանա, որ քանի դեռ լավ մարզավիճակում չէ, հատկապես հոգեբանորեն, նա չի կարողանա դառնալ «Բարսայի» դարաշրջանի Մեսսին:

Հուսով եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը մենք գործի մեջ կտեսնենք մեծ Մեսսիին, բայց ժամանակի ընթացքում դա անհնարին կդառնա»,- մեջբերում է ֆրանսիացի նախկին կիսապաշտպանին Paris Fans-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել