Վրեժը սեպտեմբերի 28-ին կամավոր էր մեկնել առաջնագիծ։ Սա Վրեժի երկրորդ պատերազմն էր։ Առաջին արցախյանի ժամանակ նա ժամկետային էր, անկախ Հայաստանի առաջին զինվորներից մեկը։ Այդ կարգավիճակում 1992-93 թվականներին հասցրեց մասնակցել Կապանի, Նյուվարդի ու Խնձորեսկ գյուղերի, Սիսիանի, Լաչինի միջանցքի աջ թևի, Կոբրայի դիրքերի, Գյոշլար և Գյուլիբերդ գյուղերի պաշտպանությանն ու ազատագրմանը։
Տասնամյակներ անց Արցախը նորից կանչում է իր պաշտպաններին, ու Վրեժը, չնայած առողջական վիճակին, երեք երեխաներին ու կնոջը, մեկնում է հայրենի հողը պաշտպանելու։
Շուրջ մեկ ամիս անձնուրաց կռվելով Արցախի հարավում, հոկտեմբերի 25-ին Բարսեղյան Վրեժը մահացու վիրավորվում է ստանում թշնամու արկից ու բռնում հավերժի ճամփան...
Այսօր Վրեժի ծննդյան օրն է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, ՀԱՅ մարդ։ Վստահ եմ, որ զավակներդ էլ սիրելու են այս երկիրը, այս հողն այնպես, ինչպես դու սիրեցիր։
Խունկ ու խոնարհում հիշատակիդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել