Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» հետ առաջին խաղում (1-1), զիջում է միայն հայտնի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյին հետաքրքիր ցուցանիշով, հայտնում է Opta Joe-ն։ 

Աղբյուրի համաձայն՝ Դուշան Վլահովիչը (22 տարեկան, 25 օրական) դարձել է երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» կազմում իր նորամուտի խաղում՝ Դել Պիերոյից հետո (20 տարեկան, 308 օրական):

Հիշեցնենք, որ Վլահովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձավ «Յուվենտուսի» խաղացող՝ տեղափոխվելով «Ֆիորենտինայից» 81,6 միլիոն եվրոյի դիմաց:

Դուշանը երեկ նաև խփեց Չեմպիոնների լիգայում նորեկների շրջանում ամենաարագ գոլը, հայտնում է Opta-ն: Նա գոլի հեղինակ դարձավ իր առաջին խաղի 31-րդ վայրկյանին՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը (1-1)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել