Hraparak.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ամբողջապես կատարվեն Ղարաբաղյան կարգավորման պլանով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նորմալացմանը։
«Վերահաստատվել է, որ պետք է ամբողջապես կյանքի կոչվեն Ղարաբաղյան հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Պուտինը նաեւ ասել է, որ կարեւոր է, որ կյանքը ռեգիոնում վերադարձել է խաղաղ հուն եւ տուն են վերադարձել ավելի քան հիսուն հազար փախստական։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/ea1dc8aea1f7e5422927824ae602d910
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել