ArmLur.am-ը գրում է․
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին:
Նշենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Երեկ եւս պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրված եղել, որին էլ չեն մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները. այսօր նրանք եւս չեն մասնակցի ճաշին:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1167963/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել