Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» անհանգստացած է հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու ՊՍԺ-ի փորձերով։

Ինչպես հայտնում է 90min-ը՝ The Times-ին հղումով, փարիզցիները ֆրանսիացուն 2 տարվա պայմանագիր են առաջարկել «աստղաբաշխական» աշխատավարձով, և Մադրիդը չի կարողանա նման գումար առաջարկել։

Իսպանական ակումբում համոզված են, որ ֆուտբոլիստի հետ բանավոր պայմանավորվածություն կա մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխության հարցում, սակայն հասկանում են, որ չի բացառվում այն տարբերակը, որով Մբապեն դեռ երկարաձգի պայմանագիրը ներկայիս թիմի հետ։

Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը զգուշացրել է հարձակվողին, որ եթե հաջորդ ամառ նա չմիանա թիմին, ապա միջոցները կծախսվեն այլ խաղացողների վրա, և Կիլիանի հետ պայմանագիր կնքելու հետագա փորձեր չեն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել