Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին.

«Նա քրտնաջան աշխատում է: Օբամեյանգին խաղային ժամանակ է անհրաժեշտ և նա դա ստանում է հիմա: Հուսով եմ՝ նա կօգնի մեզ, քանի որ հիանալի ֆուտբոլիստ է: Այն, որ նա մեր ակումբ տեղափոխվեց ազատ խաղացողի կարգավիճակում, նվեր էր»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում Movistar-ը:

Հիշեցնենք՝ Օբամեյանգը փետրվարի 2-ին է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, իսկ երեկ՝ «Վալենսիայի» դեմ երեք գոլ է խփել կատալոնական թիմի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել