Armsport.am-ը գրում է․

«Լացիոն» ոչ-ոքի է խաղացել «Ուդինեզեի» հետ Ա Սերիայի 26-րդ տուրում: Հանդիպումը կայացել է Ուդինեի «Ֆիրուլի» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով:

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է այդ հանդիպումը.

«Լավ խաղ էր, եթե հաշվի առնենք, որ մենք կարևոր ֆուտբոլիստներ կորցրինք, իսկ նախորդ խաղն անցկացրել էինք 72 ժամ առաջ: Մենք նման գոլեր չէինք ընդունի, եթե մարզումների համար ավելի շատ ժամանակ ունենայինք: Պետք է աշխատել մանրուքների վրա:

Եթե չլինեին եվրագավաթային խաղերը, «Լացիոն» արդեն կպայքարեր Ա Սերիայի լավագույն քառյակում ընդգրկվելու համար: Եթե մենք Ա Սերիայի խաղից առաջ եվրագավաթային խաղ չենք ունենում, մենք պարտադիր միավորներ ենք վաստակում»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել