Մարտիրոսյան Աշոտը Էջմիածնից էր։ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրն էր ավարտել։ Չնայած առողջական խնդիրներին, որոնք կարող էին հիմք տալ, որ ազատվեր ծառայությունից, Աշոտը գնում և ինքնակամ դիմում է գրում ու 2020 թվականի օգոստոսի 19-ին զորակոչվում բանակ։ Ջրականում էր ծառայում։
1 ամսվա զինծառայող էր Աշոտը, երբ սկսվեց պատերազմը։ Կռվի առաջին օրվանից նա ակտիվ մարտական գործողությունների մեջ էր։ Հոկտեմբերի 12-ին նրանց 12 հոգանոց խումբն ընկնում է շրջափակման մեջ։
Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ին Հադրութում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների հետ անհավասար մարտում։ Երկար ժամանակ նա անհետ կորած էր համարվում...
2021 թվականի մարտի 5-ին ԴՆԹ համընկում եղավ, բայց հարազատները չհավատացին։ Կրկնակի փորձաքննության պատասխանին ևս չհավատացին և Աշոտի հայրը փորձանմուշն անձամբ տարավ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ արդեն երրորդ անգամ ԴՆԹ համընկում եղավ...
Այսօր Աշոտի ծննդյան օրն է։ Նա պիտի դառնար 20 տարեկան, բայց իր ապրելիք գարունները զոհեց հանուն մայր հողի։
Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել