Armeniasputnik.am-ը գրում է.
ՌԴ փոխարտգործնախարար, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատրաստվում է հանդիպել Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ենթադրաբար հանդիպումը կկայանա Պրահայում մարտի երկրորդ կեսին։
Կարասինը նշել է, որ կողմերը կապ են պահպանում ամենշաբաթյա ռեժիմով, իսկ հիմա ժամանակն է, որ հանդիպեն աշխատանքային խմբերի ղեկավարները։
«Ավիաչվերթերի վերսկսման, քաղաքացիների ճանապարհորդությունների, վիզաների հետ կապված խնդիրներ կան։ Օրակարգում են նաև «3+3» ձևաչափն ու տարածաշրջանային քաղաքականությունը», – նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Առաջին երկու հանդիպումներն անցկացվել են փոխարտգործնախարարների մակարդակով, սակայն վրացական կողմը հրաժարվել է մասնակցել դրանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել