Armsport.am-ը գրում է․

Լրագրող Նոբել Առուստամյանն իր տելեգրամյան ալիքում խոսել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ ՌՊԼ-ի առաջնությունում լեգեոներների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների մասին։

«ՌՊԼ-ում լեգեոներների սահմանաչափը, իրոք, մոտ է փոփոխությանը, գործընկերներն արդեն գրել են հնարավոր նոր ձևաչափի մասին՝ 13 օտարերկրացի + 12 ռուսաստանցի:

Այս գործընթացն իսկապես ընթացքի մեջ է։ ՌՖՄ-ի ղեկավարությունն աշխատում է նոր սահմանաչափի նախագծի վրա, սակայն այն դեռ պետք է հաստատվի գործկոմի կողմից։ Վաղուց հայտնի էր, որ Ալեքսանդր Դյուկովը ցանկանում է թուլացնել սահմանաչափը։

Վալերի Կարպինը նույնպես բազմիցս հանդես է եկել սահմանաչափի վերացման օգտին, նախաձեռնությանը աջակցել են նաև ակումբները․ նրանց շահերից է բխում աշխատավարձերի հավասարեցումն ու բյուջեի հավասարակշռումը։ Հիմա Դյուկովն ու ՌՖՄ-ն հնարավորինս մոտ են սահմանաչափի փոփոխությանը։

Բայց նոր ձևաչափում կան մի քանի նուրբ կետեր. օրինակ՝ իրավիճակը ԵԱՏՄ երկրների խաղացողների հետ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան): Հիշեցնեմ, որ այժմ նրանք ՌՊԼ-ում լեգեոներ չեն համարվում։

Որքան գիտեմ, նոր նախագծի համաձայն, այս երկրների խաղացողները հայտացուցակում կներառվեն օտարերկրացիների թվի մեջ, բայց երբ խաղադաշտ մտնեն, որպես օտարերկրացիներ չեն համարվի»,- գրում է Առուստամյանը։

Եթե համառոտ, ապա՝
⚽ Այս պահի դրությամբ հայ ֆուտբոլիստները ՌՊԼ-ում լեգեոներ չեն համարվում։ Սակայն, նոր փոփոխությունների դեպքում, հայ ֆուտբոլիտները կընդգրկվեն թիմի հայտացուցակում նախատեսված 13 լեգեոներների շարքում
⚽ Իսկ արդեն հանդիպման ժամանակ, դուրս գալով խաղադաշտ, նրանք չեն զբաղեցնի լեգեոներների քվոտան և չեն համարվի օտարերկրացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել