Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» -«Լիվերպուլ» խաղից հետո, միլանյան ակումբի պաշտպան Միլան Շկրինյարը խոսել է հանդիպման մասին, փոխանցում է «Ինտերի» պաշտոնական կայքը:

«Մենք հիանալի ֆուտբոլ խաղացինք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Ցավոք, պարտվեցինք, բայց ցույց տվեցինք, որ կարող ենք բոլորի հետ հավասար խաղալ: Միևնույն ժամանակ, եզրային փոխանցումներից հետո բաց թողած գոլերը մեզ համար իսկական ամոթ են:

Չեմպիոնների լիգայում հանդիպման ընթացքը կարելի են արաշել առանձին մանրուքները։ Այսօր, օրինակ, մենք սխալվեցինք հակառակորդների օդային փոխանցումների ժամանակ։ Նրանք խփեցին իրենցը, մենք՝ ոչ։ Տհաճ է, քանի որ շատ ջանք վատնեցինք այս խաղի համար։

Որոշակի տեսակետներից մենք գերիշխում էինք դաշտում, բայց դա բացարձակապես ոչինչ չարժե, եթե ի վերջո չես կարողանում գոլ խփել մրցակցին։

«Էնֆիլդում» պատասխան խաղն էլ ավելի բարդ կլինի, բայց մենք դեռ պետք է պայքարենք փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Առաջիկայում մենք միայն կմտածենք առաջնության հանդիպումների մասին, իսկ հետո կրկին կփորձենք մրցել «Լիվերպուլի» հետ։

Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, սակայն, եթե չկարողանաս գոլ խփել մրցակիցներին, կպատժվես, ինչպես մեզ հետ եղավ խմբային փուլի «Ռեալի» հետ խաղում»,- ամփոփել է սլովակ ֆուտբոլիստը։

«Լիվերպուլ»-«Ինտեր» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել