Armsport.am-ը գրում է․

Իտալիայի արդարադատության նախարարությունը ձերբակալության միջազգային օրդեր է տվել Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռոբինյոյի ձերբակալելու համար։

Դա արվել է այն բանից հետո, երբ Իտալիայի Գերագույն դատարանը հաստատել է խմբակային բռնաբարության համար նախկին ֆուտբոլիստին ի9 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Նախարարությունը դիմել է Ինտերպոլին՝ հրամանն ուժի մեջ մտցնելու խնդրանքով։

Ռոբինյոն և ևս հինգ ուրիշներ 2013 թվականին Միլանի գիշերային ակումբում բռնաբարել են ալբանացի աղջկա։ Աղջիկը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ. Այդ երեկո նա նշում էր 23-ամյակը։

2017 թվականին բրազիլացին մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ, անցյալ ամիս պատիժը հաստատել է Իտալիայի Գերագույն դատարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել