Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է պահեստայինների նստարանին մնա.

«Այսօր նա այն Մեսսիի ստվերն է, որին մենք գիտեինք «Բարսելոնայում»: Բայց երբ ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում «Մանչեսթեր Յունայթեդում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ… ինձ դժվար է քննադատել Ռոնալդուին, բայց միևնույն է Ռալֆ Ռանգնիկը նրան նստեցրեց պահեստայինների նստարանին: Դրանից հետո նա գոլ խփեց «Օլդ Թրաֆորդում»: Հնարավոր է՝ դա օգտակար կլիներ Մեսսիի համար, բայց մի՞թե նա կհամաձայնի դրան»,- Պետիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացի հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել