Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հիշել է գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգի խաղը 2014 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում։

«Եզրափակչում Բոատենգը հիանալի խաղ ցուցադրեց: Արգենտինան լավ հարձակվողներ ուներ, և ես հիշում եմ, թե ինչպես էր նա պաշտպանվում:

Դա, հավանաբար, լավագույն պաշտպանությունն էր, որ երբևէ տեսել եմ խաղադաշտում՝ գտնվելով խաղադաշտում»,- ասել է Կրոսը եղբոր՝ Ֆելիքսի հետ փոդքաստում:

Գերմանիան հաղթեց Արգենտինային այդ եզրափակչում (1:0) և դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել