Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով  Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի  39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել