Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԱԾ-ն 19 զինծառայողի էր ձերբակալել, որոնք մեղադրվում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ հայտնելու համար, այսինքն` կասկածվում են լրտեսության մեջ, որը համարվում է պետական դավաճանություն։ Մեր ստացած տեղեկությունների համաձայն` ենթադրյալ դավաճանների թիվը վերջին ժամերի ընթացքում ավելացել է: Ըստ այդ տեղեկությունների` ձերբակալվածների թիվը 19-ից հասել է 24-ի: Լուրի իսկությունը փորձեցինք պարզել եւ ԱԱԾ-ից եւ ՊՆ-ից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին:

Ըստ ամենայնի, իրավապահները փորձում են նորանոր մեղադրյալներ ներգրավել` ներկայացնելով, որ Հայաստանի զինված ուժերում կազմակերպված եւ մեծ ցանց է գործել, որը լրտեսական գործունեություն է ծավալել: Մնում է պարզել, թե այս ցանցը որեւէ կերպ կապելո՞ւ են 2020 թվականի պատերազմի հետ` պատերազմում պարտության մեղքը դնելով ձերբակալվածների վրա, թե՞ սա ներկայացնելու են որպես հետպատերազմյան իրողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել