Երբ 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանը սկսեց «Ֆուտբոլային դիվանագիտությունը», այն ժամանակ ոչ Ապրիլյան քառօրյա կար, ոչ էլ 44-օրյա պատերազմ։ Հիշում եմ, այն ժամանակ շատերը դեմ եղան այս նախաձեռնությանը։ Բայց նախաձեռնությունը սառեցվեց ոչ թե նրանց, այլ թուրքիայի պատճառով։ Իսկ թուրքիայի պահանջը ոչ թե հայերի՝ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից ետ կանգնելն էր, այլ Արցախը ադրբեջանին վերադարձնելը։ 2009 թվականի դեկտեմբերին թուրքիայի վարչապետ էրդողանը պարզ հայտարարեց, որ անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Սերժ Սարգսյանը չբավարարեց նրա պահանջը ու փաստաթղթի վավերացումը չեղարկվեց։

Եկավ/բերին նիկոլը/ին ու նա սկսեց խոսել խաղաղությունից, աննա խանումն էլ փամփուշտները ձուլեց, կուլոններ սարքեց։ Հետո ձեռի հետ ոնց պետք էր բարոյալքեցին բոլորին, ոնց պետք է պառակտեցին երկիրը, հուշտ եղան Արցախի մասին խոսելուց, ծաղրեցին ոչմիթիզականներին, իսկ հետո` մեկուկես ամսում հանձնեցին Արցախը՝ բավարարելով թուրքիայի թիվ մեկ նախապայմանը։ Եվ արդեն հաջորդ տարվանից սկսեցին թուրքի հետ հարաբերությունների կարգավորումը. բանագնացներ, դրական ազդակներ, գռզոյի ավիակամպանիա, ստամբուլ-Երևան թռիչքներ և այլն, և այլն։

Սրանք բոլորը հիմա ասում են, որ իրենք չեն դավաճանել, էդ մենք ենք պարտվել, զինվորը չի կռվել, նախկիններն էին թալանել, որովհետև ադրբեջանն ուժեղ էր, մենք՝ թալանված, թուրքիան էր օգնում, էս էր օգնում, էն էր օգնում։ Իրանք չեն խոսում, թե ինչի են մեր մի ողջ սերունդ կոտորածների հետ մի տարի էլ չանցած փորձում ախպերություն սկսել, իրար կոնֆետներ հյուրասիրում, նրանք էլ սիրով ընդառաջում են։ Երևի սիրուն աչքերներիս համար։

Տղերքի արյունը թուրքի հետ գռզոյի առևտուր անելուն գինն էր։ թուրքը 2009-ին պարզ ասել էր՝ իմ բարիքներից օգտվելու համար պետք ա մատաղ անես։ Սերժը մերժեց։ Հետո դուք մերժեցիք Սերժին ու բերեցիք մեկին, ով առանց խղճի խայթի բավարարեց թուրքի նախապայմանը։ Հետո, ուրանալով տղերքի արյունը, 680 հազար «հայ» նորից ընտրեց իրան։ Ապրեք էս գիտակցումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել