Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:

Փրկարարները Mercedes  մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս  են բերել Արմավիրի մարզի բնակիչ,  59-ամյա Վաչագան Ա.-ի դին և  մոտեցրել օպերատիվորեն  ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Գագիկ Գրիգորյանը:

Փաստի առթիվ  Տ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել