«Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը,կապիտուլյանտներ։
Բանակցային ժառանգություն…
Այս հարցին ուղիղ անդրադարձել եմ Փաշինյանի հետ հանդիպմանը 2020-ի հոկտեմբերի 12-ին ու նշել՝ մեր իշխանությունը քեզ ժառանգել է 12 հազար քառակուսի կմ Հայկական Արցախ,տեսնենք դուք ի՞նչ եք ժառանգելու ձեր հաջորդներին։
Քանի որ կապիտուլյանտները դեռ հանդգնում են խոսել «վատ» բանակցային ժառանգությունից ,հիշեցնեմ ընդամենը երկու փաստ։
Ա/ Սերժ Սարգսյանի ժամանակ ,2016 -ի հոկտեմբերի 7-ին Ալիեւը ասում էր՝ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Բ/ Իսկ Փաշինյանի ժամանակ Ալիեւը սկսեց հրապարակային վիրավորել ու նսեմացնող հայտարարություններ անել,որին այս իշխանությունը չի համարձակվում պատասխանել։
Ալիեւի կողմից «բիզիմդիրների» ու «նոլդուների» արժանացած ռեժիմը դեռ խոսում է …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել