Armeniasputnik.am-ը գրում է․
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել կապված ՆԱՏՕ–ի արևելյան թևում «վճռական պաշտպանություն պահպանելու» կարևորության մասին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության ու Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակը թուլացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախարար Օսթինն ու գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կարծիքներ են փոխանակել նաև վճռական զսպվածություն և պաշտպանություն ապահովելու կարևորության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել են, որ Ռուսաստանի գործողություններն ի վերջո հակառակ արդյունք են տալու` հանգեցնելու են ավելի ուժեղ և միավորված ՆԱՏՕ-ի, որը նախատեսված է արևելյան թևում ագրեսիան զսպելու և պաշտպանելու համար», – հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել