Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին, որում հայտարարել է, որ երկրում նոր հիշարժան օր է հաստատել, հաղորդում է MK.ru-ն։

«Նրանք մեզ վախեցնում են պատերազմով, ներխուժման օր են նշանակել։ Բայց մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Հետևաբար, մենք փետրվարի 16-ի «ներխուժման օրը» կվերածենք «միասնության օրվա», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Զելենսկու խոսքով՝ այդ օրը ամբողջ երկրում կկախվեն կապույտ և դեղին ազգային դրոշներ, իսկ մարդիկ դրոշի գույներով ժապավեններ կկրեն և ամբողջ աշխարհին ցույց կտան իրենց միասնությունը։

Ավելի վաղ Արեւմուտքում վարկած էր հայտնվել, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա կսկսվի փետրվարի 16-ին։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել