Հերիք չէ՞ նախկին ու ներկա անեք։
Բոլոր նախկին իշխանությունների ջանքերով Արցախն ազատագրվեց։
Շուշին նախկինների ժամանակ ազատագրվեց,իսկ նիկոլականների օրոք՝
հանձնվեց։
Նախկինների ժամանակ հայ մարդն ազատ օգտվում էր Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ճանապարհներից։
Նախկինների օրոք կար Եռատոն,կապիտուլյանտների օրոք՝ պարտության խորհրդանիշ «էրատո» ջոկատ։
Նախկինների ժամանակ Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշմամու կողմից օկուպացված չէր։
Նախկինների ժամանակ Ալիեւը բողոքում էր,որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը,իսկ այսօր նույն Ալիեւի վիրավորանքներին վախենում եք պատասխանել։
Դուք եք բերել աղետն ու կապիտուլյացիան։
Նախկինները հաղթանակ են պարգեւել Հայ Ազգին,իսկ դուք՝ կապիտուլյանտներ բերեցիք շարունակվող նվաստացում։
Սրանք փաստեր են,անհերքելի փաստեր,որ ոչ մի մուրճով կամ մանիպուլյացիայով հնարավոր չէ կոծկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել