ArmLur.am-ը գրում է.

2021 թվականի տվյալներով հանրապետությունում գրանցված անշարժ գույքի առուվաճառքի միայն 8.2% տոկոսը կամ 4621 դեպքերն են կատարվել օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ընդհանուր առմամբ, Կադաստրի կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ օտարեկրացիները Հայաստանում ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Թե՛ գնումների, թե՛ վաճառքների պարագայում առավել մեծ մասնաբաժին են զբաղեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանները:

Մասնավորապես, 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքերի 45.6%-ը եղել են բնակարաններ, իսկ վաճառված գույքի 40.5%-ն է բաժին ընկել բնակարաններին: Հայաստանում օտարերկրացիների կողմից թե՛ վաճառքի, թե՛ ձեռքբերման գործարքներում ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։ 2021 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման 1587 գործարքից 833-ը կամ 52%-ը բաժին է ընկել  Ռուսաստանի քաղաքացիներին։

Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2021 թվականին Հայաստանում գնել են 245 անշարժ գույք (ընդհանուր գնման գործարքների 15%-ը) և վաճառել են 185 անշարժ գույք (վաճառքի գործարքների 6%-ը)։ Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել