Աշխարհի բոլոր երկրներն էլ ունեն իրենց ժեխը կամ այլ կերպ ասած՝ անգրագետ Պողոսը։ Ֆրանսիացին էլ ունի, ամերիկացին էլ, բելգիացին էլ։ Եվ բելգիացի Պողոսի ու հայ պողոսի մտածելակերպի միջև տարբերություն չկա։ Նրանք իդենտիկ են։
Այլ հարց ա, որ մենք բելգիացուն, ամերիկացուն ու ֆրանսաիցուն ճանաչում ենք ոչ թե նրա Պողոսով, այլ նրա էլիտայով։ Նրա էլիտան իր գոյությամբ ճնշում ա Պողոսի անգրագետ խոսքն ու միայն իրենը լսելի դարձնում։ Մեզ մոտ հատկապես 2018-ից հետո լրիվ հակառակն է. նախկինում մեզ ճանաչում էին Շառլով, Լևոն Արոնյանով, աշխարհի չեմպիոն մարզիկներով, հիմա՝ նիկոլով։ Հիմա Պողոսն ունի լայն լսարան (գնելներ, կարտոլ քիսոներ, զռթ ու զիբիլներ), իսկ էն զանգվածը, որը էլիտայա կոչվում, որը կրթված ա, ասելիք ու անելիք ունի, կամ լքել ա երկիրը, կամ գրեթե լուռ է։
Սա ասում եմ նրա համար, որ էս փուլում հայ ազգին էս խոտանով չչափենք։ Այո, Պողոսները լիքն են, ես կասեի՝ շատ-շատ, ու ահավոր պիղծ են, անհայրենիք, բայց իրանք չպիտի ներկայացնեն հայ ազգին։ Մեր էսօրվա վիճակի մեղավորները թերևս հենց էլիտաներն են, որոնք լռեցին, երբ պետք է խոսեին, ճնշեին Պողոսի ձայնը։ Որը իր շահին կուլ գնաց, որը՝ իր դիրքը պահելուն։ Չճնշեցին, ու անպատիժ մնալով պողոսը սկսեց ավելի բարձր գոռալ ու օրակարգ թելադրել։
Մեկը ինձ գրել ու ընկերաբար առաջարկում էր, որ ալենի հյուընկալած արվեստագետների մասին երեկվա գրառումս ջնջեմ, որովհետև դե ծեր մարդ են, օգտագործել են և այլն և այլն։
Չէ, գրառումը չի ջնջվելու։ Չգիտեմ ովքեր կկարդան, ովքեր ոչ, բայց թող յուրաքանչյուր քիչ թե շատ վաստակաշատ մարդ իմանա, որ ալենակերպ արարածներին քծնող ցանկացած էլիտայի ներկայացուցիչ նույն վերաբերմունքին ա արժանանալու։ Գուցե տեսնեն ու հաջորդ անգամ զերծ մնան «օգտագործվելուց», որը ես այդպես էլ չպատկերացրեցի, թե ոնց ա հնարավոր, եթե մարդը չի ցանկանում սեփական կամքով օգտագործվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել