Armsport.am-ը գրում է․
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Արգենտինացի մասնագետի պայմաններից մեկը թոփ հարձակվողի գնումն է։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Պոչետինոն ցանկանում է իր նախկին թիմի՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները կենտրոնական հարձակվողի դիրքերն ամրապնդելու համար դիտարկում են եւս երեք տարբերակ։
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կխաղա «Սաութհեմփթոնի» հետ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/339050/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել