Նոր Զելանդիայի կառավարությունը կոչ է անում երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին շաբաթ հայտարարել է Նոր Զելանդիայի ԱԳՆ ղեկավար Նանայա Մահուտան՝ երկրի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աճող լարվածության ֆոնին Նոր Զելանդիայի կառավարությունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում գտնվող նորզելանդացիներին անհապաղ հեռանալ: Իրավիճակը կարող է կարճ ժամանակում փոխվել, եւ նորզելանդացիները չպետք է ապավինեն տարհանմանն այդ հանգամանքներում»,- ասել է նա: Մաhուտան ընդգծել է, որ Նոր Զելանդիան չունի դիվանագիտական ներկայացուցչություն Ուկրաինայում, ուստի նորզելանդացիներին այդ երկրում հյուպատոսական օգնություն ցուցաբերելու կառավարության հնարավորությունները շատ սահմանափակ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել