Armeniasputnik.am-ը գրում է․
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պնդել, որ դատավոր Բորիս Բախշիյանի արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները կոպիտ ոտնահարվում են։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Բարձրագույն դատական խորհրդի այն հայտարարությանը, թե Թաթոյանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:
Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխան տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:
Պաշտպանը ընդգծել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարության բոլոր այն մասերը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են, ստուգված են ու հիմնված են փաստերի վրա: Մնացած մասերով պաշտպանը հատուկ է հղում արել քննության անհրաժեշտությանը:
«Բա այդ դեպքում ինչպե՞ս էր Բարձրագույն դատական խորհուրդը պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպան պետք է իրենից պարզաբանումներ պահանջեր, երբ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքով դա արգելված է: Բայց Բորիս Բախշիյանի գործով գլխավոր հարցն այլ տեղում է. այս գործը պարունակում է համակարգային վտանգներ»,–շեշտել է Թաթոյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել