News.am-ը գրում է.

Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ եւ հաղթանակ տարավ 35-րդ քայլում։

Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ C խմբի միանձնյա առաջատարն է։ Կեյմերը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը եւ ռուսաստանցի Դանիիլ Դուբովը 4 հնարավորից վաստակել են 2-ական միավոր։

Վերջին տուրում Արոնյանը փետրվարի 10-ին կխաղա Դուբովի հետ։

Խմբի հաղթողը դուրս կգա կիսաեզրափակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել