«2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։

2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 069.1 հազար։ Երեւան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 092.7 հազար մարդ։

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 896.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 067.9 հազար մարդ: 2020 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.0 հազար, այսինքն՝ հեղափոխությունից հետո բնակչության թիվը շարունակում է նվազել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել