Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատմել է, թե ինչպես է ասել Կրիշտիանու Ռոնալդուին հոր մահվան մասին։

Դա տեղի է ունեցել 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ խաղի նախօրեին (0: 0), որն անցկացվել է 2005 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայում։

«Չափազանց դժվար էր. Այդ դեպքը կապ ստեղծեց մեր միջև։ Կապ, որն ավելին էր, քան խաղացող-մարզիչ հարաբերությունները:

Երբ մենք իմացանք այս մասին Ռուսաստանի հետ խաղից առաջ, ոչ ոք չգիտեր, թե ինչպես դա հայտնել Կրիշտիանուին, ոչ ոք չէր ուզում դա անել։

Հետո ասացի, որ ինքս կանեմ, քանի որ մի քանի տարի առաջ ծնող եմ կորցրել։

Շատ տխուր էր, բայց այդ դեպքը մեզ ավելի մտերմացրեց որպես ընկերներ։ Հաջորդ օրը Ռոնալդուն հիանալի հանդիպում անցկացրեց ու վերադարձավ Պորտուգալիա։

Նա խնդրեց խաղալ. «Այսօր ես ոչինչ չեմ կարող անել հորս համար, ուստի վաղը կխաղամ, իսկ հետո կհեռանամ», – ասել է Սկոլարիի խոսքերն է մեջբերում  Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել