Նիկոլական քարոզիչները բանակցային գործընթացը տապալելու եւ այդպիսով մեր գլխին աղետաբեր պատերազմ բերելու սեփական մեղքը սվաղելու համար հաճախ մեջբերում են Սերժ Սարգսյանի 2018 թվականին Ազգային Ժողովում ելույթից մի հատված։
Ինչպես ամեն ինչ իրենց փուչ կյանքում, դա նույնպես անում են փնթի եւ մանիպուլյատիվ։
Հայաստանի եւ Արցախի գլխին դավադիր եւ արյունալի պատերազմը եկել էր ոչ թե Ադրբեջանի հետեւողական դեստրուկտիվ պահվածքի հետեւանքով, այլ Հայաստանը ներկայացնող եւ իրեն գժի տեղ դնող տգետի ունիկալ հատկության շնորհիվ՝ կորցնել Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը բանակցային գործընթացում։
Ստորեւ լսեք Սերժ Սարգսյանի այդ պատասխանն ամբողջությամբ, այդ թվում՝ նույն ելույթի այն հատվածը, որ իշխանական քարոզիչները ձեզանից թաքցնում են։
Լսեք եւ հիշեք, որ «Սերժի վախտ» աշխարհի հզորները Հայաստանի հետ միակարծիք էին, իսկ սրա վախտ՝ թողեցին մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ один на один.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել