Hraparak.am-ը գրում է․
Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները։
Մենք կապվեցինք Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել` այն աշխատում է իր բնականոն հունով։ Այս հատվածին ամենամոտ համայնքի` Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․
«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է: Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/5da4a5f9f98df4891e8b78382f70f5cf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել