Armeniasputnik.am-ը գրում է․

Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնի մրցումներում զբաղեցրեց 51-րդ տեղը։
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում առաջինը մեկնարկի դուրս եկավ Միքայել Միքայելյանը։ Մրցումների նախօրեին հայ դահուկորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշել էր, որ ձգտելու է տեղ գտնել առաջին 30 դահուկորդների մեջ։ Դա նրան մասամբ հաջողվեց մրցումների առաջին հատվածում, երբ դահուկորդները 15 կմ անցան դասական ոճով։ Հայ դահուկորդը այս հատվածում 35-րդ էր։
Բայց մրցումային երկրորդ հատվածում, երբ մասնակիցները ևս 15կմ անցան ազատ ոճով, Միքայելը զիջեց իր դիրքերը ու մրցատարածությունը եզրափակեց 51-րդ տեղում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել