Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանել են աիրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել