Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ Մ. Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել