Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել