ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմադիմությունը նախագահի հավանական թեկնածու ունի, նա Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է: Մեզ հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման չի մասնակցել, բայց եթե պատգամավորներն առաջադրեն իր թեկնածությունս, ապա մեծ սիրով ու պատասխանատվությամբ պայքարի ծանրությունն իր վրա կվերցնի:

«Քննարկման չեք մասնակցել, իսկ առաջարկ ստացե՞լ եք»,- հարցրեցինք: Ի պատասխան՝ ասաց, որ առաջարկ էլ չի ստացել: «Դա ոչ թե նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորություն, այլ այս իշխանությունների դեմ օրինական ու արդյունավետ պայքարի նոր հնարավորություն եմ համարում»,- նշեց մեր զրուցակիցն՝ ավելացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ ՀՀ 6 տարվա քաղաքացի լինելու տեղեկանքը ներկայացնելու:

«Հայաստան» խմաբկցությունից ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու կամ հավանական թեկնածու ունենալու հարցն այս պահին դեռ քննարկում են: «Այս պահին քննարկումները՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու շուրջ, առաջադրելու դեպքում՝ ով կարող է լինել, շարունակվում են, որոշում դեռ չկա, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հստակություն կմտնի»,- մեզ հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկութունների՝ Էդգար Ղազարյանի թեկնածություն առաջադրելու ավելի շատ «Հայաստան» խմբակցությունն է հակված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել