Ես միշտ ասում եմ՝ սրանք վաղ, թե ուշ ռադ են լինելու, փախնելու են, սատկելու են, վերանալու են, ու, թե սրանցից հետո ինչ կհասկանանանք «Հայ ազգ» ասելով, ինչ կմնա հայ ազգի տակ, այ դա է սարսափելին։
Սրանց իշխանության օրոք բոլոր ճակատներով հայ ազգի ընդհանուր նկարագիրը բարոյալքելու պայքար է մղվում։
Երբ հայտարարում են, որ Շուշին, Ճակատենը, Քարվաճառը կամ մեկ այլ բնակավայր թուրքերինն էր, որովհետև իրանք են ընդեղ ապրել, սրանով արժեզրկում են հայրենիքը, բանավոր հրաժարվում են հայրենիքից։
Երբ թուրքի դիվերսիան կանխած ու զոհված 19 տարեկան զինվորի համար վարդենսիցի բիձեն չի ասում՝ ցավում ենք, այլ ասում ա՝ «սաղ խախանդ ա, դե հիմա դիրք ա, միջադեպ էլ ա լինում, զոհ էլ ա լինում», սրանով արժեզրկում են հայրենիքի համար զոհված տղերքին։
Երբ տարատեսակ նյութերի մեկնաբանություններում հատուկ պետական ֆինանսավորմամբ պոակների ուղղորդված ֆեյքերով վիրավորում ու հայհոյում են զոհված տղերքի ծնողներին, դրանով արժեզրկում են ամեն սրբություն, դրանով խաչ են քաշում բոլոր կարմիր գծերի վրա։
Ես դրա համար եմ ամեն առիթով կրկնում, որ նիկոլական լինելը ախտ ա, նիկոլին սատարելը դավաճանություն ա սեփական ազգիդ ու հայրենիքիդ հանդեպ, որովհետև վերը թվարակածս բոլոր դեպքերը եղել են նույն նիկոլականների մասնակցությամբ, նրանց հովանավորությամբ. իրենց խոսքերն են, իրենց արարքներն են։
Իմացիր, երբ դու մտովի կամ բարձրաձայն պաշտպանում ես նիկոլին, դու պաշտպանում ես զոհված զինվորին ուրացողին, դու պաշտպանում ես Շուշին ուրացողին, դու պաշտպանում ես զոհվածի մորը հայհոյանքներ գրողներին։ Ոչ միայն պաշտպանում ես, այլև հավասարվում ես դրանց։
Հիմա հայրենիքում հայ մնալու կռիվ ա գնում ներսի թուրքի դեմ։ Ու տանո՞ւլ կտաք այդ կռվում, թե՞ ոչ՝ ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Ու հայ մնալու համար փող պետք չի, ուղղակի բարոյականություն ա պետք ու վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել