Երբ Չերչիլն ասում էր «Գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին», ինքը դեռ չգիտեր, որ լինելու ա անկախ Հայաստան պետություն, գալու ա 2022 թվականը, ու այդ Հայաստան պետությունում մի ողջ ժողովուրդ, ում ընդամենը 1,5 տարի առաջ տարել են պարտադրված պարտության, ու ով կորցրել ա իր բանակի սպառազինության մի մեծ մասը, ուրախանալու ա մի քանի հատ Ми-8 ուղղաթիռների գնման փաստով, մի ողջ գեներալիտետ էլ, յուր գենշտաբի պետի հետ, խրոխտ տեսքով կանգնելու են ու լուրջ դեմքով նայեն ուղղաթիռների հանձնման արարողությունը։ Ես վստահ եմ, որ պռոստը ՈՒԱԶ-իկների հանձնման արարողություն լիներ, նրանք էլի էդ դեմքով էին կանգնելու։
Հակաօդային համակարգերը վարի տված, ռեակտիվ հրետանային համակարգերի կեսը ապիկարության արդյունքում վարի տված, մինչ օրս վրաններում ու ցելաֆոնների տակ քնող զինվորով բանակին հենց վեռտալյոտներ էին պետք, բլյած։
Չերչիլը որքան էլ ցավալի, բայց իրական բան էր ասում. պատերազմ է եղել, դու այդ պատերազմում տեսել ես քո սխալներն ու թույլ տեղերը։ Պատերազմի ավարտից հետո դու փորձելու ես շտկել հենց դրանք, լրացնել բացերն ու ի մի բերել արդյունքները ու այդպիսով պատրաստվես հաջորդ պատերազմին՝ նախորդի սխալների վրա։ Դու չգիտես, թե քեզ ապագայում ինչ է սպասվում, բայց գոնե էս մեկի սխալները պետք է ուղղել։
Ու հիմա, մեր բանակի խելոք ուղեղները քցել-բռնել են, որ էն, ինչ վարի ա գնացել նախորդ պատերազմում՝ էտ հեչ, մոռացանք, դասեր չքաղեցինք, մեզ 68 թվի արտադրության ուղղաթիռներ են պետք ու էդ ուղղաթիռների գնի չափ էդ թեմայի ռասկռուտկայա պետք, որ պողոսը իրան ապահով զգա, իմանա, որ ՄՈԴԵՐՆԻԶԱՑՎԱԾ ԹՌՆՈՂ ԹԵՇՏԸ ՀՍԿԵԼՈՒ Է ՀՀ ՍԱՀԱՄՆՆԵՐԸ նենց, ոնց առանց ռակետ ՍՈՒ-երն էին հսկում։ Մարուքյան Էդմոնն էլ մի նենց թամաշայա անում էս թեմային, մեկն էլ կողքից տենա, կմտածի՝ իրա կապերով են ուղղաթիռները եկել։ Դե դավթյան արտակն էլ մարշալի դեմքով կանգնած, ասես ոչ թե ուղղաթիռ, այլ F-16 էր վիզ դրել։
Այ լոպազներ, Սերժը յեքա Իսկանդերն ու Սմերչները, որ բերեց Հայաստան, ի տո էտքան ռեկլամ չարեց, ոնց դուք ձեր 2 հատ ուղղաթիռը էս 2 ժամվա մեջ արեցիք։ Սերժի ժամանակ առած տեխնիկայի մեծ մասը վարի տվեցիք, հիմա ձեր բերած 2 վեռտալյոտո՞վ եք ուրախանում։ Իսկ АК-ի պատրոննե՞րը երբ են հասնելու, մի հատ էլ դրանք հանդիսավոր կերպով ընդունեք։
հ.գ. մինչև 1986 թվականը էս ուղղաթիռները բավական արդյունավետ ու անկաշկանդ գործում էին Աֆղանստանի երկնքում, կիսատ-պռատ զինված մոջահեդների դեմ։ Հետո, 1986-ին, ամերիկացիք աֆղաններին տվեցին իրենց «իգլան»՝ «Ստինգերը», ու դրանից հետո խորհրդային ուղղաթիռները կտրուկ կա՛մ վերացան Աֆղանստանի երկնքից, կա՛մ կործանվեցին այդ ПЗРК-ի միջոցով։ Նկարում դրանցից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել