20 տարի առաջ նույնպես եղել է հարսանիքներ, նորապսակները քահանայական օրհնության են արժանացել և եկեղեցու բակում աղավնիներ են թռցրել, հարսանեկան պար են պարել, հարազատների, ընկերների հետ տոնախմբություն կազմակերպել։ Հետո ունեցել են զավակներ, մեծացրել են նրանց՝ ծնողական սիրով, ջերմությամբ, դժվարություններով և փորձություններով, ուրախացել իրենց որդիների հաջողություններով։ Այդպես եղել են հազարավոր հարսանեկան և ընտանեկան պատմություններ։ Այսօր նրանց այդ զավակները չկան։ Նրանց զավակները զոհվել են միայն այն պատճառով, որ Հայաստանում իշխանություն են զավթել Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը... հայ ժողովրդի բազում այլ թշնամիներ, ովքեր հիմա խրախճանքի մեջ են։ Հայ ժողովրդի թշնամիների մեղքով զոհված հազարավոր երիտասարդներ թագ ու պսակի չեն արժանանա, նրանք ընտանիք ունենալու, ծնող լինելու երջանկությունը չեն վայելելու, հազարավոր երիտասարդ աղջիկներ այդպես էլ չեն գտնի իրենց կողակցին, չեն վայելի մայրության բերկրանքը, որովհետև նրանց դժբախտությունը փռված է իրենց դժբախտություն բերողների սեղաններին, նրանց արյունն ու արցունքները լցված է նրանց բաժակներում։ Միայն մարդասպաններն ու մարդակերները կարող են դա վայելել։

Հ․Գ․ Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Հ․Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել