Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքերի թիվը մեծանում է և ինչպես սպասվում ու կանխատեսվում էր, մոտենում է համավարակի հերթական ալիքը ՀՀ-ում։ ««Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»,- ասաց նա և նշեց, որ իրենց քաղաքականության դեմ քննադատությունները հիմք չունեն։

Ինչ վերաբերում է միայն պատվաստված կամ բացասական թեստի արդյունք ունեցող անձանց ռեստորան գնալուն՝  Փաշինյանն ասաց, որ դա պահպանվելու է և պատասխանատուն տնտեսվարողներն են լինելու։

«Սա արվում է տնտեսվարողների շահերից, քանի որ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի։ Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը», - հայտարարեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել