Իր «Անկումը» վիպակում Քամյուն մի լավ հատված ունի։ Ասում է.
«Գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ։ Պատճառը պարզ է։ Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք։ Նրանք մեզ ազատ են թողնում, կարող են երկար սպասել։ Եթե նրանք որևէ բանով մեզ պարտավորեցնում են, այդ էլ հիշողությունն է»։
Բոլորիս հայրենիքի համար զոհված տղերքը, եթե ձեզ ինչ որ բան էլ պարտավորեցնում են, ապա դա հիշողությունն է։ Այն ձեզնից ոչ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, ոչ էլ որևէ այլ։
Պարզապես հիշել, պարզապես իրենց չմոռանալ են պահանջում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել