Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրում անկարգությունների բռնկման պահից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքական գործչի երկարատև բացակայությունը հանրության շրջանում տարբեր ասեկոսեների տարածման առիթ էր տվել, այդ թվում՝ 81-ամյա առաջնորդի հիվանդության և երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հակամարտության մասին: Գործչի ուղերձը հրապարակվել է նրա մամուլի ծառայության յութուբյան ալիքում:

Նազարբաևը ժողովրդին դիմել է ղազախերենով, այնուհետև ռուսերենով:

Նախկին նախագահը հայտարարել է, որ Տոկաևի հետ տարաձայնությունների մասին բոլոր տեղեկություններն անհիմն են, իսկ ինքը գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ վայելելով վաստակած թոշակը:

«Նախագահ Տոկաևն ունի լիակատար իշխանություն: Նա Անվտանգության խորհրդի նախագահն է, շուտով կընտրվի «Նուր Օտան» կուսակցության նախագահ, այդ իսկ պատճառով որևէ տարաձայնություն երկրի էլտայում չկա»,- ասել է Նազարբաևը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել