Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  Պռոշյան ի գյուղի վարչական տարածքում՝  դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին,  որ  վթարների պատճառը  մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել