«Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված...». սովորաբար պաշտոնական հաղորդագրությունները սենց են չէ՞ գրում։ Բայց ցավն էլ նրանում ա, որ էդ հայրենիքը մենակ էդ տղերքինը չէր, դա բոլորինս ա, ու, եթե քո տուն էդ կորուստը չի մտել, դա դեռ չի նշանակում, որ դու կորուստ չունես։ Հայրենիքդ ունի կորուստ, հայրենիքիդ պաշտպաններից մեկն ա պակասել, սյուներից մեկն ա ընկել, ու, եթե դու դա չես գիտակցում, ուրեմն էդ հայրենիքում անելիք չունես, էդ հայրենիքի օդը շնչելու ու ջուրը խմելու իրավունք չունես, որպես մարդ գոյատևելու իրավունք էլ չունես, եթե ճիշտը խոսենք։
1 տարի առաջվա զոհերն ու այսօրվա զոհերը վաղը էս իշխանությունների ձեռքով ընդամենը վիճակագրություն են դառնալու, սահմանային միջադեպ։ Ու իզուր չեն ասում՝ վերքը տիրոջն ա ցավ տալիս։ Մենք էսօր դրա վառ ապացույցն ենք տեսնում։ Ու էսօր շատերը հռետորական հարց են տալիս, թե՝ ո՞նց ա ժողովուրդը հանդուրժում էս ամենը։ Շատ պարզ. որովհետև հանդուրժեց բանակը արժեզրկողներին, եկեղեցուն ծաղրողներին, պատերազմ հաղթած հերոսներին հալածողներին, որովհետև հանդուրժեց 1 տարի առաջվա 5000 զոհին, որովհետև հրապարակում կախաղան չբարձրացրեց էդ տղերքին մահվան ուղարկողներին, դեռ մի բան էլ գնաց ու նորից ընտրեց։ Ընտրեց Արցախը հանձնելու դավադրության մեջ 5000 ընտանիքներիի ճրագների մահը որպես վիճակագրություն ներկայացնողին։
Հավի ճուտ չէին, որ ուրանային, անցներ գնար։ Մարդիկ էին, ջահել տղերք, ովքեր երազանքներ ունեին ու որոնց կյանքի թելը մի ակնթարթում, մի անհայրենիքի պատճառով կտրվեց։ Ու «մարդիկ» հանդուրժեցին դա, կյանքեր խորտակածների համար արդարացումներ մտածեցին, տեղ-տեղ էլ հայրենիքն ուրացան այդ արդարացումների մեջ։ Շատերն ուրացան, որովհետև շահ ունեին, շատերն ուրացան, որովհետը խիղճ չունեին, մի մասն էլ ուրացավ, որովհետև պարզապես թուրք էր...
Մի առիթով ասել եմ, նորից եմ կրկնում՝ էսքան հերոս տղա էս ժողովրդի համար շատ-շատ էր, էսքան հերոս տղու էս ժողովուրդը պարզապես արժանի չէր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել